15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ապրի ոստիկանը. Ժամանակ

“Չենք հանդուրժում ոչ մի կուսակցության, ոչ մի քաղաքական գործչի, որ առեւտուր անի ոստիկանի հետ, ինչ որ հայտարարություններ անի,-ասել է ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը` անդրադառնալով ԲՀԿ պաշտոնական հայտարարությանը, թե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ոստիկանները արգելել են ԲՀԿ առաջնորդին անցնել պատգամավորների համար նախատեսված ճանապարհով:

-Շատ ճիշտ են արել, որ չեն թողել: Ժամանակն է, որ բոլորը հասկանան, եթե ոստիկանը ասում է ճանապարհը այսպես է, ուրեմն այսպես է: Բացառություններ չեն կարող լինել: Ես էլ չեմ եղել բացառություն: Նույն այդ ճանապարհով ես էլ եմ իջել: Քաղաքականացնել ոստիկանությունը թույլ չենք տա:

Ընտրությունների համար քարոզ թող անեն իրենց ընտրարշավների ժամանակ: Մնացել էչ, որ գային ոնց ուզեն, այդպես վարվեն: Հիշում են հա՞ , էդ ժամանակ պաշտոնները եւ դիրքերը: Եւ դա բացարձակապես նշանակություն չունի` որ կուսակցության որ լիդերն է այստեղից անցնում: Ասում են` անցեք այսպես, բարի եղեք կատարեք: Հետո կգաք կհասկանաք` ոստիկանությունը ճիշտ է արել, թե սխալ: Իսկ իրենք հայտարարություններ են արել: Հետո զանգում, ասում են` այ սենց բան է եղել:

“Շատ լավ է արել ոստիկանությունը: Շատ ճիշտ է վարվել: Ապրի ոստիկանը”,-ասել է Գասպարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ