Ով չի սիրում իր հիվանդ բարեկամին. Տարոնին շատ բան ունի ասելու /վիդեո/
Արձակագիր Ռազմիկ Դավոյանը Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին, ասել է թե` քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ցանկանում տեսնել նույն պաշտոնում: Իր ու մտավորականների զորակցությունն արձակագիրը հիմնավորված է համարում, բայց շատ բան կա ասելու: Դրանք, ըստ Դավոյանի, մի օրվա շարադրանք չէ:
“Երեւանը մենք սիրում ենք, ով չի սիրում իր հիվանդ բարեկամին: Մենք ուզում ենք առողջանա: Մանկապարտեզները անվճար են` լավ է, փողոցների բարեկարգում եւ այլ բաներ տեսնում ենք, բայց խնդիրը քաղաքի ճարտարապետությունն է: Բոլշեւիկյան, կոմունիստական չինովնիկնեը աղճատեցին Թամանյանի ճարտարապետությունը, հետո մնացածը խճողվեց: Երեւանը սիրում ենք ու կխնդրեի ուշադրություն դարձվեր ճարատարապետության վրա”,-ասաց Դավոյանը:
Արձակագիրը հիշեց տարիներ իր ստեղծագործությունից հատված: “Քաղաքը գորշ, մռայլ ու անհրապույր, քարի զանգվածների մի ահռելի ճահիճ”,-ասաց չի ուզում քաղաքը տեսնել քարի ճահիճ: