15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մնաց “կամուֆլյաժը”. Իրատես de facto

Չնայած այն պնդմանը, որ քաղաքականությունը երկրորդ արհեստն է` առաջին հայտնիից հետո, բայց արի ու տես, որ իր դեպքում եւս որոշակի օրինաչափություններ են գործում: “Առաջ պոռալով` հետ-հետ երթալը”, իշխանություն լինելով այլընտրանք “խաղալը”, կոկորդ պատռելը կարող են լոկ ժամանակավոր էֆեկտ ապահովել: Հետո գալիս է “մարտ ամիսը` դարդ ամիսը”, եւ ամեն բան գցում է իր տեղը:

Այո, այսօր, որքան էլ ցավալի կամ օրինաչափ, ԲՀԿ-ն հայտնվել է լուսանցքում: Հանգի՜ստ, հանգի՜ստ: ԲՀԿ հանդիպումներին մասնակցում է մի քանի հոգի, ԲՀԿ-ն այնքան ասելիք չունի, որ Օսկանյանը սկսել է Համաշխարհային բանկի “մազերը պոկել”` լավ իմաստով, մեկ այլ դեպքում էլ` պարոն Լոկին ցիտել:

Ինչը նույնիսկ “երգով նահանջ” չէ: Իսկ նախորդ օրը Ծիծեռնակաբերդում Ծառուկյանի եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած “միջադեպը”, ինչպես ասում են, վերջն էր: 
Վերջ առաջին մասի, ուսանող: Արձանագրելու, թե որքան սնանկ էին ԲՀԿ արգումենտներն ընդհանրապես, մարտավարական սխալները` մասնավորապես:

Մեկ հաստատ եզրակացությամբ. առանց իշխանությունների, առանց վերջիններիս թույլտվության հնարավոր չէ դառնալ “թե՛ կոմեդիանտ, թե՛ խաղկատակ” (խառնեցինք). հնարավոր չէ խաղեր տալ այնպես ու այնքան, որքան թույլ տրվեց մինչ այս ԲՀԿ-ին: Իշխանություններն այլեւս չեն արձագանքում ԲՀԿ-ի`”լավ, էլի, մամ, մի քիչ էլ խաղամ” ընդդիմադիրոտ-այլընտրանքային պասաժներին, արդյունքում ԲՀԿ-ն վերածելով… կամուֆլյաժի: 

Թողնելով ԲՀԿ-ին մենակ` իր նոր կարգավիճակի հետ, կատարենք հարցադրումը. ի՞նչ է, ի վերջո, կատարվում Հայաստանում` հետընտրական այս փուլում, բացի ավագանու ընտրություններից, որն էլ մեկնարկեց անչափ բարձր “դո”-ի վրա, ընդ որում եւ մասնավորապես` “սեւ փիարի” հազվագյուտ դրսեւորմամբ: Ինչն էլ ընդամենը նախագահական ընտրությունների իներցիան էր:

Եվ ուրիշ ոչինչ: Այնտեղ հիմա խոր պաուզա է, իսկ բուն քաղաքական պրոցեսն ընթանում է “տակից”, չնայած այլեւս շատ դժվար է այն բնորոշել որպես “կուլիսային”:

Խնդիրն առնչվում է Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանով ծայր առած գործընթացին, որը, կարծես թե, ձնագնդի թափ է հավաքում: 

Բոլոր դեպքերում` բաց պահելով հարցը. դա համակարգային, այսքան երկար սպասված բարեփոխումների ազդա՞կ է, թե՞ պարզապես պրոֆիլակտիկ անզգայացման հերթական «դոզա»-ցուցանք, որը որեւէ շարունակություն չի ունենա, օրորոցում էլ կմեռնի` դեռ չծնված, որովհետեւ շատ ծանր է օլիգարխիկ-բիզնես “ստրուկտուրայի” դեմ պայքարի “գլխարկը” կրելը, եթե չասենք` ուղղակի անհնար:

Եվ հետո` “ցանցն” անչափ ներշաղկապված է, ընդ որում, ներքին եւ արտաքին կապերով: Եվ գորդյան այդ հանգույցը սրով կտրելն ուղղակի անհնարինության ոլորտից է թվում:

 

Ի՞նչ վերջնարդյունքներով։ Կերեւա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ