17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Եթե բոլորը” ֆիլմը դարձավ Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր

Ապրիլի 16-23-ը Չինաստանի մայրաքաղաքում կայացավ Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնը: Մրցութային ծրագրում ներկայացված շուրջ 60 երկրի ավելի քան 500 ֆիլմերից մրցանակաբաշխության վերջնական փուլ անցան 11 երկրի արտադրության 15 ժապավեններ, որոնց թվում էր նաեւ հայկական կինոարվեստը ներկայացնող “Եթե բոլորը” գեղարվեստական լիամետրաժ կինոնկարը: Արցախյան պատերազմի եւ դրա հետեւանքների մասին պատմող այս ֆիլմը նկարահանվել է Հայաստանի անկախության եւ Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առիթով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, պրոդյուսերները` Միքայել Պողոսյանը եւ Թերեզա Վարժապետյանը:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ եւ հովանավորությամբ կինոփառատոնին ներկայացված այս ֆիլմը ապրիլի 17-ին եւ 18-ին ցուցադրվեց Պեկինի երկու կինոթատրոններում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ կինոփառատոնի մրցանակաբաշխության արարողությունը, որին հրավիրված էր նաեւ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: “Եթե բոլորը” ֆիլմը հաղթող ճանաչվեց երկու անվանակարգերում. “Լավագույն երաժշտություն” մրցանակին արժանացավ կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի կողմից գրված ֆիլմի երաժշտությունը, իսկ “Երկրորդ պլանի լավագույն դերակատար” մրցանակը շնորհվեց անվանի դերասան Վահագն Սիմոնյանին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ