Ադրբեջանական մտավոր հետամնացությունը

ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
”Ադրբեջանական կայքերը, մեկը մյուսից արտատպելով, տարածում են հետևյալ ”տեղեկատվությունը”՝ ”Согласно информации, полученной азербайджанской стороной, в результате усилий армян, занимающих руководящие должности в Объединенной авиастроительной корпорации, а также в предприятиях ”МиГ” и ”Сухой”, переговоры с Россией по закупке боевых самолетов Су-27, Су-30 и МиГ-31 завершились безрезультатно. Россия отказалась продавать Азербайджану боевые самолеты, за исключением учебного самолета Як-130”.
Միայն միջազգային հարաբերություններից, ռազմական տեխնիկայի մատակարարման աշխարհաքաղաքական բնույթից ոչինչ չհասկացող տհասը կարող է հավատալ և հավատացնել, որ ՌԴ կամ այլ գերտերությունում հայերը կամ ուրիշ այլազգիները կարող են նման հարցեր լուծել։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնախաբեության, սեփական ժողովրդին ապատեղեկացնելու, ապուշացնելու հերթական փորձ։
Су-27, Су-30 և МиГ-31 ռազմական ինքնաթիռները ոչ АК-74 են, ոչ էլ РПГ-7, որ հնարավոր լիներ մի քանի օրինակով ”տակից” մատակարարել կամ խանգարել մատակարարմանը։ Այս ինքնաթիռները համարվում են ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրի էլիտար սեգմենտը, ուստի և նման խնդիրները լուծվում են իշխանության վերին օղակներում՝ միայն ու միայն Կրեմլում։
Սրանք կամ մտավոր հետամնաց են, կամ էլ օգտվելով առիթից՝ ներքին լսարանի համար փորձում են հերթական էժանագին հակահայկական հիստերիան բորբոքել…”: