06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միայն Ծիծեռնակաբերդ գալով չէ. Նաիրա Զոհրաբյան

”Մենք պետք է պահպանենք մեր հիշողությունը, բայց միայն հիշողությունը պահպանելով, Ծիծեռնակաբերդ գալով, ծաղիկ դնելով, գլուխ խոնարհելով մեր պարտքը ամբողջությամբ չենք կարող հատուցել:

Մենք մեր պարտքը որոշակիորեն հատուցած կլինենք, երբ հասնենք նրան, որ միջազգային ողջ հանրությունն ի վերջո ընդունի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը”,-այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ, ի վերջո, պետք է դնել հատուցման խնդիրը:

Մենք պիտի դնենք նաև հատուցման խնդիր: Երբ Գերմանիան ճանաչեց և ընդունեց Հոլոքոստը, դրանից նա չթուլացավ, այլ դարձավ ավելի ուժեղ պետություն, որն ունի այնքան վճռականություն և այնքան կամք, որ կարողանում է բաց աչքով նայել իր պատմությանը”:

Զոհրաբյանը պատմեց, որ ճանապարհին զրուցել է Ծիծեռնակաբերդ այցելած թուրք մտավորականների հետ և նրանք ասել են, որ  եկել են հոգու պարտքով և ներողություն են խնդրում Օսմանյան Թուրքիայի կատարած ոճրագործության համար:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ