20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Բունդեսթագի պատգամավորը Հայաստանի գործողությունները բավարար չի համարում

“Արդեն մի շարք երկրների խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ժամանակն է, որպեսզի Հայաստանը հայացքն ուղղի դեպի Բրյուսել`  նախաձեռնությամբ հանդես գալով եվրոպական կառույցներում:

Եվրոպայի խորհրդանը պետք է նոր բանաձեւեր ընդունի: Իսկ դրա համար Հայաստանը պետք է արդեն աշխատանքներ տանի այդ ուղղությամբ` 2015 –ին ընդառաջ“,-Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում նշել է Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր, “Գերմանիա-Հարավային Կովկաս“ խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենը:

Դեռեւս 2005 թ-ին Գերմանիայի խորհրդարանը` Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, որում մասնավորապես նշվում է, որ Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է բռնության, սպանդի ու հալածանքների զոհերի հիշատակի առջեւ, որոնց ենթարկվել է հայ ժողովուրդը Առաջին համաշխարհային պատերազմից առաջ եւ դրա ընթացքում:

Գերմանացի պատգամավորը նշում է, որ Սփյուռքի ներուժը բավարար չափով չի օգտագործվում: Այնինչ աշխարհասփյուռ հայերը կարող են ավելի լուրջ արդյունքների գրանցել: Առանձնահատուկ ներդրում կարող է ունենալ հայկական եկեղեցին` իր քույր եկեղեցիների համագործակցության շնորհիվ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ