15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Րաֆֆին պայքարն անիմա՞ստ է համարում

Հայաստանը իր քաղաքականությամբ նպաստում է Թուրքիայի ժխտողական քաղաքականության տարածմանը:

Այսօր Ծիծեռնակաբերդի ճանապարհին “Henaran.am“-ին ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Համաձա՞յն է Րաֆֆի Հովհաննիսյանը տեսակետի հետ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակից հետո պայքարն այլեւս անիմաստ է:

“Պայքարը տեւական է, սակայն ես կարծում եմ, որ 100-ամյակը ոչ թե վաղեմության ժամկետ է, այլ այն ջրբաժանն է, մինչեւ որը պիտի Թուրքիան կողմնորշվի, թե արդյոք պատրաստ է առանց նախապայմանների ընդունել կամ հաստատել հայ ժողովրդի ցեղասպանությունը, թե պատրաստ է ընդունել հայ ժողովրդի պայքարը նախապայմաններով:

100-ամյակը պետք  է ուղենշի, թե արդյոք միջազգային մեծերը եւ հենց Թուրքիան  պատրաստ են առերեսվել սեփական պատմության հետ, թե ոչ: Դրա համար ես ասում եմ, որ մենք եւս պետք է պատասխանատվություն կրենք եւ սկսենք մեր սեփական տնից, որը պետք լինի իրավական եւ սահմանադրական”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ