03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ցեղասպանությունը վերապրած 15 երևանաբնականերին

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն այցելություններ է կազմակերպել ցեղասպանությունը վերապրած բոլոր երևանաբնակներին:  

“Այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 15 քաղաքացի է ապրում: Քաղաքապետի կողմից նրանց նկատմամբ ուշադրությունը մշտական բնույթ է կրում: Ապրիլի 24-ին ընդառաջ, վարչության կողմից ցեղասպանությունը վերապրածներին այցելություններն ու օժանդակությունը ավանդական է դարձել: Տարվա ընթացքում, իհարկե, այլ առիթներով էլ են լինում հանդիպումներ,  հնարավորության սահմաններում նաև աջակցություն է ցուցաբերվում”,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ավելացնելով, որ աջակցության ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերվող մշտական ուշադրության համար՝ վերապրածները նշել են, որ  իրենք միշտ զգում են քաղաքապետարանի հոգածությունն  ու աջակցությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ