ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքը ճանաչել է ԼՂ անկախությունը
ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքը դարձավ առաջին քաղաքը Կալիֆորնիայում, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ֆրեզնոյի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է էթնիկապես եւ պատմականորեն հայկական տարածք` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինչպես նաեւ, սույն բանաձեւը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին ճանաչումը ձեւակերպել պաշտոնապես:
Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի մշտական ենրկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը իր երախտագիտությունն է հայտնել այս առիթով եւ հույս հայտնել, որ այս բանաձեւի ընդունումը մեր տարածաշրջանին ժողովրդավարական եւ տնտեսական բարգավաճում կբերի:
Լոս-Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչմանն ուղղված յուրաքանչյուր քայլ կոչված է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն եւ բարեկամական հարաբերություններ հաստատելուն: