06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօր հայկական առաջին ռեքվիեմի պրեմիերան է. Առավոտ

Աստծո բարեհաճությունն է, որ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի շեմին հայերս ունեցանք մի այնպիսի գործ, որն իսկապես դիվանագիտական նախաձեռնություն արժե: Խոսքը Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանությանը նվիրված ռեքվիեմին է վերաբերվում: Այսօր հայկական առաջին ռեքվիեմի պրեմիերան է: 

Թերթի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանը նշել է, որ ռեքվիեմ գրելու միտքը վաղուց է զբաղեցրել իրեն եւ արժեցել իր կյանքի 10 տարին: Մեծակտավ այս ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է 2011-ին պատվիրատու երկրում` Մյունխենի կամերային նվագախմբի Բեռլինի Ռիաս երգչախմբի եւ մեներգիչների կատարմամբ: 

Մանսուրյանն ասաց, որ Բեռլինում գլխավոր փորձից հետո գերմանացի երիտասարդները զրույց են վարել ռեքվիեմի, ինչպես նաեւ շուրջ մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության շուրջ: Պրեմիերայի հաջորդ օրը Բեռլինի Հանրային ռադիոյով հեռարձակվել է հայկական ռեքվիեմը:

Անդրադարձ եղավ տարիներ ձգվող այս ստեղծագործուէթյան աշխատանքներին: Մաեստրոյի ձեւակերպմամբ` մինչ ռեքվիեմի պատվեր ստանալը “երեք անգամ սկսել եմ տարբեր նյութերով, բայց ինձ չի բավարարել եւ դա համարում եմ պրպտումների նախնական փուլ”, հետո էլ համեստորեն մանկական միամտությամբ նա ասաց. “երջանիկ կլինեմ, եթե սա ընդունի հայ հանդիսատեսը, մանավանդ որ հնչում է այսպիսի մի պատասխանատու օր` ապրիլի 24-ին, Հայոց եղեռնի հիշատակի օրը”:

Հարցին, թե ինչով է տարբերվում երաժշտական լեզվով` կոնկրետ ռեքվիեմով Աստծուն իր աղերսը հղող հայը այլազգիներից, անվանի կոմպոզիտորն ասաց.

“Ես գտա ռեքվիեմիս հերոսներին: Դրանք պատկերված են հայկական մանրանկարչության մեջ` մի տեսակ կլոր աչքերով ու սեւ հոնքերով կերպարներ են , որոնք ապրում են խաղաղ ու միամիտ: Ես հենց նրանց էլ վստահեցի երգել ռեքվիեմը, ինչը լատիներենից եկել ու հյուսվել է հայ մելոսին` ասելու համար` գառն աստծո: Անձնապես էլ վստահ եմ ու հպարտ, որ ռեքվիեմս ներառել է, նաեւ հայ հոգեւոր երաժշտության դարավոր փորձը ու հավատացյալ մեր ժողովրդի հոգեբանությունը”: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ