06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հարվածել է լրագրողին

Տարոն Մարգարյանի քարոզչական  հանդիպման ժամանակ Նոր Նորքի 8-րդ զանգվածում հարձակվել են ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի վրա, քաշքշել նրան, հարվածներ տեղացրել, պատռել շորերը:

Ըստ ilur.am –ի տվյալների՝ հարվածողը Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու, «Տուրբո» մականունով հայտնի Աշոտ Պապայանն է, ով այսօր վերահսկում էր Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպման նկարահանումը եւ կազմակերպչական մյուս հարցերը:

iLur.am-ը կատարվածի առնչությամբ դիմել է ոստիկանություն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ