06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆին Աբրահամյանենց “դաչայում” է եղել. Հրապարակ

Որքան էլ Արա Աբրահամյանը ժխտում է, թե ինքը չէ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մենեջերը, այնուհանդերձ, վերջինիս մոտ կանգնած թերթի աղբյուրը պնդում է, որ նա է հրավիրել Րաֆֆուն միտինգի հաջորդ օրը լինել իր հյուրը Մոսկվայում: Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա ընտանիքի անդամներին դիմավորել է Համլետ Ղուշչյանը, ուղեկցել Աբրահամյանի Բարբիխայում գտնվող տուն:

Թերթը հիշեցնում է, որ այս դաչաներում է ապրում ռուսական ողջ “տուսովկան”, այդ թվում եւ Պուտինը: Հովհաննիսյանները գիշերել են Աբրահամյանենց տանը: Վերջինս շատ բարձր ընդունելություն է կազմակերպել նրանց պատվին, զրուցել են, կիսվել: Արա Աբրահամյանն իր մտերիմների շրջապատում ասել է, որ Րաֆֆին շատ խելացի մարդ ու քաղաքական գործիչ է: Որեւէ էական հանդիպում Հովհաննիսյանները չեն ունեցել: Հաջորդ օրը Մոսկվայում շրջել են եւ հետկեսօրին վերադարձել Երեւան:

Ի դեպ, թրթի աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ Արա Աբնրահամյանը միայնակ է ընդունել նրանց: Նրա ընտանիքը` կինը ապրում են Լոսանջելեսում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ