Թուրքիան ՌԴ-ի պահանջով կարող է փակել սիրիական սահմանը
Ռուս դիվանագետներն ու զինվորականներն իրենց թուրք գործընկերների հետ բանակցությունների ընթացքում պահանջել են փակել թուրք-սիրիական պետական սահմանը: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը:
«Մենք, բնականաբար, բարձրացրել ենք թուրք-սիրիական սահմանի փակման հարցը, որպեսզի ահաբեկիչների ու զենքի հոսքը դադարեցվի: Այդպիսով` գրոհայինները պետք է զրկվեն դրսից սնուցման ցանկացած աղբյուրից»,-նշել է ՌԴ պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:
Վոդոլացկին հավելել է, որ տվյալ հարցն ուղղակի կապ ունի Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովման հետ: