Գագիկ Բեգլարյանը խոստանում է /ֆոտո, վիդեո/
Այսօր Հանրապետության հրապարակում ”Հայփոստ” կազմակերպությունը ցուցադրեց իր տրանսպորտային միջոցները: Ընկերությունը համալրվել է 25 ժամանակակից մեքենաներով, որոնք հագեցած են GPS համակարգով: Ցուցադրության ներկա Կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ սա նպատակ ունի` “բարձրացնել մատակարարման որակը, կարողանալ մարդկանց սպասարկել այն մակարդակով, որին նրանք արժանի են”:
Բեգլարյանը նշեց, որ բավական շատ են այնպիսի գյուղերը, որտեղ փոստ չկա, որ այս մեքենաների շնորհիվ կավելանան դեպի Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզեր երթուղիները: Մեքենաները ներկրվել են Ֆրանսիայից, ՌԴ-ից և Կորեայից: Նախարարի խոսքով` որակի բարձրացմանը չի հաջորդի սպարասարկման գնի բարձրացումը:
“ՀայՓոստի մենեջմենթի” գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը հավելեց, որ ”Հայփոստը” նաև մեկնարկում է ”Փոստմոբիլի” գործարկումը: Սա նոր համակարգ է, որը կընդլայնի ցանցը` հասանելի դարձնելով ժամանակակից, հարմարավետ և մատչելի փոստային, ֆինանսական ու կոմերցիոն ծառայությունները գյուղական համայնքների բնակչության համար:
Փոստային բաժանմունքը համայնքներ կայցելի ամեն շաբաթ որաշակի ժամերի: Սրա միջոցով բնակիչները կարող են իրականացնել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, բաժանորդագրվել, օգտվել կատալոգային վաճառքի, ապահովագրության և ավանդական փոստային ծառայություններից: