Շեկոն հիվանդանոցում մահացել է
Ժամեր առաջ Գյումրիում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված Արտյոմ Կարապետյանը` Շեկոն մահացել է վիրահատությունից 20 րոպե անց : Կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Տիտիրյանի տեղեկացմամբ՝ Արտյոմ Կարապետյանը կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում: Տեղեկացնում է “Շիրակ” կենտրոնը:
Նրա մոտ եղել է աջ նախաբազկի հրազենային վիրավորում, որովայնի աջ կողմային պատի թափանցող վիրավորում, ճնշումը բացակայել է, շտապ հիվանդը բարձրացվել էր վիրահատարան եւ իրակականցվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, միեւնույն ժամանակ կատարվել է հնարավոր հետազոտություններ, որովայնի խոռոչում հայտնաբերվել է հրազենային գնդակ եւ մեծ քանակությամբ հեղուկ՝ արյուն, կատարվել է վիրահատություն, վիրահատությունից մոտ 20 րոպե հետո գրանցել է մահ՝ սրտի կանգ:
Մյուս տուժածը՝ Հարություն Խաչատրյանը, ներկայում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է ծանր, նրա մոտ ավելի շատ եղել են շատ վնասվածքաբանական վնասումներին:
Հիշեցնենք, որ նա և Քավոր Հարութ մականունով ևս մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի հիվանդանոց:
Քավոր Հարութը Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է, Շեկոն էլ նրա մերձավորներից: Ըստ տեղեկությունների` կրակոցներն արձակվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների կողմից: