17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե Տեր-Պետրոսյանը գնա այդ քայլին… ՀԱԿ-ում արշալույսները կրկին խաղաղ չեն

ՀԱԿ-ում, ինչպես ասում են, արշալույսները կրկին խաղաղ չեն: Այս անգամ կոնգրեսականների դժգոհությունն է հարուցել նախագահական ընտրություններում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին սատարելու ՀԱԿ ղեկավար կազմի հակվածությունը:

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, այս հարցը ՀԱԿ-ում կուլիսային մակարդակով լրջորեն քննարկվում է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սա հարուցել է ՀԱԿ-ի “նիկոլական” թեւի խիստ դժգոհությունը: Վերջիններս անգամ նշում են, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ քայլին գնալով, արդեն երկրորդ անգամ “կբռնաբարի”  Ժողովրդական շարժումը:

Նշենք, որ նախագահական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն առայժմ խորհրդավոր լռություն է պահպանում: Տեր-Պետրոսյանի “լռությունը” ՀԱԿ-ում մեկնաբանում են, թե առաջնորդը այս փուլում քաղաքական հաշվարկներ է անում` գնահատում է իրավիճակը, սեփական շանսերն ու հնարավոր զարգացումները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ