26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կախված է նախագահի զորավոր թիմից /վիդեո/

Արձակագիր Ռազմիկ Դավոյանի համոզմամբ, մտավորականին պետք է իշխանավորը շարժի, փոխի այսինքն` երբ պետք է լինում իշխանավորին, պիտի մտավորականը կողքին կլինի: Այն հակադարձմանը, թե չի՞ կարող նույն մտավորականը ազդել իշխանավորի վրա` Դավոյանն ասաց, որ մտավորականը կարող է միայն խորհուրդ տալ, այն էլ, եթե իշխանավորը ցանկանում է: 

Henaran.am-ի հարցին` ինչպե՞ս է գնահատում հայաստանյան ներքաղաքական վիճակը, Ռազմիկ Դավոյանը կես կատակ, կես լուրջ նշեց, որ Հայաստանում քաղաքականություն չկա, որ ներքաղաքական վիճակ էլ լինի: “Հայաստանում կան խմբեր, խմբակցություններ, որ ամեն մեկը իր հերթին փորձում են ինչ-որ բան ապացուցել հայ ժողովրդին: Բայց բոլորի նպատակը իշխանությունը վերցնելն է “,-ասաց Դավոյանը:

Նրա համոզմամբ, ժողովրդի համար աշխատելու, ժողովրդի համար մտածելու, երկրի պաշտպանությունը ապահովելու խնդիրները Հայաստանի նախագահի համար առանցքային են: “Թե ինչ զորավոր թիմ նա կունենա, որ այդ թիմով իրագործի իր նպատակն ու երազանքները, դրանից շատ բան է կախված”,-եզրափակեց Դավոյանը:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ