“Գագիկ, բա ինչո՞ւ ես… “Նախագահ ջան … ” Հրապարակ
Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, ըստ լավատեղյակների, անցել է մինչ այդ եղած բոլոր հանդիպումների` ”նախագահ ջան”, “Գագիկ, բա ինչո՞ւ ես…” ոգով: Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ԲՀԿ աղբյուրները չեն մանրամասնել, տեղեկացրել են, որ ավագանու ընտրություններում ռուբիկոնն անցնող սեւ փիառ երկու կողմից էլ չի լինելու, Ծառուկյանին հաջողվել է համոզել, որ “բռնոցի” էլ չլինի”:
Ինչն էլ ԲՀԿ-ի ձեռքերին ազատություն է տվել, եւ եթե մինչ այդ ԲՀԿ քարոզիչները տնետուն ակցիայի ժամանակ փողի մասին վախենում էին խոսել, կիրառում էին միայն “ի՞նչ հոգս ունեք հոգալու ձեր տանը” ակցիան, այժմ, այցելելով ընտրողներին, ասում են, որ ընտրության օրը փող կստանան, ստույգ չափը չեն նշում:
Փողերի տնօրինումը վստահված է ԲՀԿ ավագանու ներկայացուցիչներին: Նախորդ օրը նման մի քարոզիչ էլ այցելել է թերթի թղթակցին, ասել, ավագանին կզանգի, փողի համար կպայմանավորվեք` տան ընտրող-անդամների թվով:
ՀՀԿ-ն էլ փողային նախաձեռնությունների մեջ հետ չի մնում: Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը հաջորդել է ԲՀԿ-ի շաբաթ օրվա շտաբի նիստը, որին Ծառուկյանը չի մասնակցել: “Նա ընդհանրապես մեր նիստերին չի մասնակցում”,- տեղեկացրել է թերթի աղբյուրը:
Նիստերը վարում է Օսկանյանը, որն էլ “Ֆեյսբուքում” գրել է, որ ԲՀԿ-ն դառնալու է ընդդիմադիր, պատրա՞ստ են գործարարները դրան: Գործարարներին ու շտաբի մի շարք անդամների սա դուր չի եկել: Մելիք Մանուկյանն էլ (Շիշ Մելոն) նեղ շրջապատում դժգոհել է Օսկանյանից: Երեկ թերթի թղթակիցը զանգահարել է Մանուկյանին: Ասել է. “Թողեք հիվանդ լինեմ”: Մի քանի օրից կլավանա, կասի, թե ինչ է մտածում: Ի դեպ, թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերին, երբ կմեկնարկի Աժ աշնանային նստաշրջանը, Աժ կուսակցությունները պարտավոր են ասել` ընդդիմադի՞ր են, թե՞ ոչ: