16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հաշմանդամները Ծիծեռնակաբերդ կբարձրանան երթով

“Ունիսոն” հատուկ կարիքներով մարդկանց աջակցության կենտրոնը ապրիլի 24-ից մեկ օր առաջ նախաձեռնել է երթ դեպի Ծիծեռնակաբերդ:

“Ունիսոն” ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ երթին կմասնակցեն շուրջ 40 ից 50 հաշմանդամներ.” Ապրիլի 24-ից մեկ օր առաջ ենք նախաձեռնել մեր այցելությունը, քանի որ հաշմանդամների համար առանց այդ էլ բավականին դժվար է Ծիծեռնակաբերդի բարձունքը հաղթահարելը:

Մենք նաև շարժական միջոցներ կտրամադրենք սայլակներով շարժվող հաշմանդամներին: Կօգնենք, որ բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան հավերժական կրակի մոտ աղոթելու և ծաղիկներ դնելու”,- մանրամասնեց Արմեն Ալավերդյանը` հավելեցլով, որ երթը կազմակերպվում է առաջին անգամ, սակայն կազմակերպությունը նպատակ  ունի նախաձեռնությունը ավանդական դարձնելու:

Այցելությունը Ցեղասպանության հուշահամալիր նախատեսված է`  ապրիլի 23-ին ժամը 12-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ