09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Շատ ավելին պետք է սպասել Տիգրան Սարգսյանի կառավարությունից

Տնտեսագետ, “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը Henaran.am-ի հետ զրույցում գնահատեց ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի անցած 5 տարիների աշխատանքը, միաժամանակ խոսեց նրա վերանշանակումից հետո ակնկալիքների և հնարավոր փոփոխությունների մասին:

“ Դժվար շրջան բաժին ընկավ 2008-2013 թվականներին. եղան ինչպես հետընթացներ, այնպես էլ լուրջ  քայլեր, որոնց մասին ես արդեն առիթ ունեցել եմ խոսելու: Հատկապես փոքր և միջին բիզնեսին աջակցությունը անմիջական, բայց նաև ժամանակավոր` ուզում եմ շեշտել, որովհետև մշտական բնույթ դա չպետք է կրի, թույլ են տալիս ոտքի կանգնեցնել այն ճյուղերը, որոնք կարող են նաև մրցունակ ապրանքներ արտադրել: Ես կարծում եմ որ շատ ավելին պետք է սպասել ներկայիս կառավարությունից”, -ասաց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` առաջիկա 5 տարիներին Տիգրան Սարգսյանին հնարավորություն է տրված ավարտել նախորդ 5 տարիներին չավարտած ծրագրերը:

Տնտեսագետի դիտարկումները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ