Խնդրեց քաղաքապետի ստորագրությունը /վիդեո/
Դավթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպումից հետո Երեւանու ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասանկան ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին մի կին երկու ծրար տալուց հետո խնդրեց նրա ստորագրությունը: Տարոն Մարգարյանը ստորագրեց իր նախընտրական բուկլետի վրա: Henaran.am-ը փորձեց ճշտել, թե ինչու խնդրեց քաղաքապետի ստորագրությունը:
“Վերցրեցի, որ հետո ապացույց ունենամ, որ ծրարները հանձնել եմ քաղաքապետին, չնայած կարծում եմ կարիքը չի լինի հիշեցնելու, քանի որ ես հավատում եւ վստահում եմ Տարոն Մարգարյանին”,-ասաց մեր զրուցակիցը:
Իսկ թե ի՞նչ է խնդրել քաղաքապետից եւ ինչու է հավատում Տարոն Մարգարյանին`կարող եք իմանալ դիտելով տեսանյութը: