15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

150 հազար դոլար`հայի փրկագնի համար. Ժամանակ

Փետրվարի 14-ին Հալեպի ծայրամասերից մեկում իր ավտոմեքենայից առեւանգված էր հայ երիտասարդ Գեւորգ Կարագուլյանը թերթի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է Սիրիայում առեւանգվել, 20 օր գերի մնացել անհայտ վայրում ու ազատ արձակվել այն բանից հետո, երբ ծնողները վճարել են առեւանգողների պահանջած 50 հազար ԱՄՆ դոլար փրկագինը: 

“Աշխատանքի վայր էի գնում, մեքենայով մեր առաջը կտրեցին, ասացին՝ մեզ հետ պիտի գաք, ձեզ ստուգենք՝ մեզ մեղադրելով, որ իբր մենք օգնում ենք սիրիական զորքին: Էդպես սուտ են խոսում, որ բռնեն-գումար վերցնեն”,- պատմել է օրերս Երեւան եկած Կարագուլյանը: Առեւանգումից հետո հանցագործները հեռախոսով կապվել են Գեւորգի հոր հետ՝ սպառնալով, թե կսպանեն նրան, եթե իրենց ուզած գումարը չբերի: “Հորս ասում էին՝ այսօր թեւը կտրեցինք, այսօր կսպանենք,վախեցնում էին իրենց, որ ավելի շատ գումար վերցնեն”: 

Նրա խոսքերով՝ սպառնալիքն իրական էր. «Մտածում էի, որ կարող է եւ սպանեն»: Առեւանգողները սկզբում 150 հազար դոլար են պահանջել՝ որպես փրկագին, հետո 20 օրվա ընթացքում հասել են 50 հազարի: Նրանք ազգանուններից իմացել են, որ գուրգը հայ է, բայց “իրենց համար մեծ տարբերություն չկա, իրենց միայն փողն է հետաքրքրում”: Գեւորգին աչքերը փակ տարել, պահել են ինչ-որ անհայտ անձի տանը: Ի վերջո, 20 օրվա մեջ Գեւորգին առեւանգողները համաձայնել են ազատ արձակել 50 հազար դոլարի դիմաց, մեքենա նստեցրել եւ տարել մի վայրում գցել են: “Ինձ մեքենայով տարան, մի տեղ գցեցեին: Ոնց որ նոր ծնված մեկը լինեի: Հայեր կան, որ առեւանգված են, բայց չգիտեն ուր են”,-ասել է Գեւորգը:

Թերթը հիշեցնում է, որ այժմ Սիրիայում առեւանգված 10 հա կա, որոնց վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ