Միայն ՛՛Դաշնակցությունը՛՛՝ առաջին դեմքերով

Երևանի Ավագանու ընտրությունների ՀՅԴ քարոզարշավը ընթանում է հիմնականում քաղաքի տարբեր համայնքների բակերում տեղի ունեցող հանդիպումներով:
Դավիթաշեն 2-րդ թաղամասում ՛՛Դաշնակցության՛՛ նշանակված հանդիպումը կայացավ ոչ բակում, փակ տարածքում: Մեղավորը հորդառատ անձրևն էր: Այնուամենայնիվ, ՀՅԴ պատգամավորները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը :
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենց ծրագրում կան այնպիսի կետեր, որ բացակայում են մնացած կուսակցությունների նախընտրական ծրագրերում: Պատգամավորը որպես օրինակ նշեց փողոցի ձայների ձայնամեկուսացումը:
՛՛Այս ընտրությունները դաշնակցության համար շատ կարևոր են և դաշնակցությունը այս ընտրությունների մեջ մտել է իր ողջ ռեսուրսով: Արմեն Ռուստամյանը, որ ղեկավարում է մեր ցանկը որպես քաղաքապետի թեկնածու և Աղվան Վարդանյանը, որ ցանկի երկրորդն է դա արդեն ապացուցում է,որ մենք սա համարում ենք քաղաքական շատ լուրջ պայքար: Նայեք մյուս կուսակցություններում նման բան չկա՝ ոչ ոք իրենց առաջին դեմքերի չի առաջադրել՛՛,-նշեց Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ համակիր դավիթաշենցիները հարցեր ուղղեցին ՀՅԴ ներկայացուցիչներին: Բոլոր հարցերին պատասխանեց Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ իրենց հանդիպումը ավելի բազմամարդ կլիներ, եթե անձրև չգար: