՛՛Գոմիկներն՛՛ ու Երեւանի քաղաքապետի ընտրությունները /վիդեո/
Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանող “Հանրային տեղեկատվություն եւ գիտելիք կարիք” հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ Զաքիյան փողոցի բնակիչների բողոքին: Հիշեցնենք, նրանք բողոքում են, որ գիշերը խանգարվում է նրանց հանգիստը, քանի որ Կոմայգում հավաքվում են միասեռականները, տրանսվիստիտները:
“Չէ որ նրանք մեծամասնություն են, ինչու չեք հարգում այդ բնակիչների իրավունքը”`հարցրինք Մամիկոնին: Վերջինիս խոսքով, եթե հասարակական կարգը խախտվում է, ապա մարդը կարող է դիմել իրավապահ մարմիններին: “Երեւի քաղաքապետի ընտրություններ են, դրա համար են սկսել”,-ասաց :
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա սեռական փոքրամասնությունները բոլորի նման քվեարկում են այս կամ այն ուժին:”Ազատ են մտածում, չկա ընդհանուր որոշում”,-ասաց մեր զրուցակիցը: Թե ում են քվեարկում նրանք` կարող եք իմանալ դիտելով տեսանյութը:
Ի դեպ, Մ. Հովսեփյանը չցանակացավ մեկնաբանել Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին համար արատակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանի խոսքերը:
Հիշեցնենք, որ վերջինս ասել է, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում այգին լուսավորելու է, տեսախցիկներ է տեղադրելու: “Եւ այգում կատարվածը միանգամից online youtube ենք գցում: Չեղավ պահանջարկ, չեն լինի նաեւ մարմնավաճառներ: Սա առաջին լուծումներից մեկն է“,-ասել էր ավագանու թեկնածուն:
“Չեմ ուզում որևէ բան ասեմ, ընտրություն է, մարդկանց սիրտը շահելու միակ տարբերակն ու հնարավորությունն է էս մարդկանց: Մեկնաբանելու կարիք նույնիսկ չկա”,-ասաց Մ. Հովսեփյանը: