17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաշքշոց ոստիկանների և ՀԱԿ երիտասարդների միջև /ֆոտո/

ՀԱԿ կուսակցության երիտասարդները այսօր՝ ապրիլի 19-ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում իրականացրել են երթ գլխավոր  դատախազությունից Երևանի քաղաքապետարան:

Մինչև քաղաքապետարանին մոտենալը` դեռ Գրիգոր Լուսավորիչ պողոտան չհատած, մի խումբ ոստիկաններ  փորձել են խոչընդոտել նրանց երթը: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել:

Քաղաքապետարանին մոտենալուց հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձել է ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանին արգելել բարձրախոսով ելույթ ունենալ, նույնիսկ փորձել է խլել բարձրախոսը . ”Թույլ չի տրվում դադարեցրեք”,-հորդորել է փոխոստիկանապետը:

Արեգ Գևորգյանը, այնուամենայնիվ, ընթերցել է իր հայտարարությունը: Քաղաքապետարանից ոչ ոք չի արձագանքել: Այնուհետեւ երթի մասնակիցները շարժվել են դեպի ՀԱԿ գրասենյակ:

Ի դեպ, ակցիայի մասնակիցները պահանջում են ՛՛Երևան՛՛ հիմնադրամի գործունեության վերաբերյալ հայտարարագրերի հրապարակում, Վերահսկիչ պալատի կողմից քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքների հրապարակում:

Լուսանկարները՝ ՛՛ֆոտոլուր՛՛-ի

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ