10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը փշերի վրա. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի` շաբաթ օրը տեղի ունեցած Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին, պարզվում է, ըստ գործող հիերարխիկ սանդղակի, Անվտանգության խորհրդի անդամները պետք է մի սեղանի շուրջ նստեին, սակայն այս անգամ կարգը խախտվել է: Հարսանյաց կազմակերպիչները հոգացել են, որ Աղվան Հովսեփյանը նստի այլ սեղանի շուրջ եւ այնպես, որ Ծառուկյանը նրա հետ բաժակ-բաժակի խփելու փաստի առաջ չկանգնի:
“Ընդ որում, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որն անկաշկանդ է իրեն պահել` պարել է, մասնակցել ընդհանուր ուրախությանը, Ծառուկյանն ասես փշերի վրա է նստած եղել:

Ի դեպ, որքան էլ զարմանալի, հարսանիքին ներկա է եղել նաեւ այլեւս մոսկվաբնակ “ՀայՌուսգազարդի” Կարեն Կարապետյանը”-եղրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ