՛՛Աղչի, մի զբաղեցրու քաղաքապետին …՛՛ /վիդեո/
Երեւանքի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուրբաթ` ապրիլի 19-ին Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանում նախընտրական հանդիպման վերջում, ավանդույթի համաձայն, լսեց բնակիչների հարցերը, ծանոթացավ խնդիրներին:
Նրանցից մեկը խնդրեց քաղաքապետին մայիսի 5-ից հետո ընդունել իրեն եւ քննարկել տան հարցը, մյուսը դիմեց մանկական սրճարանի հարցով: Տիկինը չի ուզում դադարեցվի սրճարանի աշխատանքը, բայց մեքենաները ճանապարհը փակում են:
Հետաքրքիր է, որ ընկերուհիները սաստեցին նրան՝ “դու էլ բան ես գտել, քաղաքապետին զբաղեցնում ես”: Մյուսն էլ նկատեց` “աղչի, լավ էլի, մարդիկ էլ հարցեր ունեն”: Բայց քաղաքապետը համբերատար լսում էր բոլորին:
Լրագրողները փորձեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանից պարզել, արդյո՞ք հիշելու է բոլոր բարձրացված հարցերը:
Քաղաքապետի պատասխանն ու բողոքող կնոջ ընկերուհիների կշտամբանքը` տեսանյութում: