09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գումարը չի՞ բավականացնի Հայրիկյանին

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործի նախաքննությունն ավարտված է, սակայն դեռևս կան պատվիրատուների ու կատարողների վերաբերյալ դիտողություններ ու միջնորդություններ, որոնք ներկայացվելու են դատաքննության փուլում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա վստահ  է, որ ձերբակալվածներից բացի կան նաև պատվիրատուներ, սակայն թե ովքեր են նրանք, Բաղդասարյանը չասաց:

Ինչ վերաբերում է նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանին, ով գտնվում է կանաված է և համարվում է Հայրիկյանի գործով հանցակից, փաստաբանն ասաց.

”Դատաքննության ընթացքում կպարզվի` Վարդան Սեդրակյանն է պատվիրատուն, թե չէ”:  Փաստաբանի տեղեկացմամբ` մահափորձի  կատարողը պնդել է, որ սպանելու ցանկություն չի ունեցել, ցանկացել է վախեցնել, սակայն ինքը սա տրամաբանական չի համարում:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել: Մարտի 28-ին կառավարության որոշմամբ` 20 մլն 500 հազար դրամ էր հատկացվել  Հայրիկյանին Հոլանդիայում բուժումը շարունակելու համար: Հարցին, թե արդյոք այդքան գումարը կբավարարի բուժման ծախսերը հոգալու համար, պատասխանեց. 

”Քանի որ բուժումը ինտենսիվ է լինելու, կդժվարանամ ասել, կբավականացնի այդ գումարը, թե ոչ: Կարծում եմ նրա մեղքը այն էր, որ չի մահացել, եթե մահանար` ավելին կծախսվեր, նրան կդարձնեին ազգի հերոս: Կարծում եմ այդ գումարը քիչ է, որպեսզի նա լիարժեք վերականգնվի, էլ չեմ խոսում բարոյական վնասի մասին”: 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ