Տղամարդու ուղեղն իսկապես չի կարող հասկանալ` ինչ է ուզում կինը
Տխուր աքսիոման այն մասին, որ հակառակ սեռերի ներկայացուցիչները միմյանց հասկանալու խնդիրներ ունեն, այժմ գիտականորեն է հաստատվել: Համենայն դեպս, դա ճշմարիտ է տղամարդկանց վերաբերյալ:
Պազվել է, որ կանացի ազդանշանները հասկանալու` նրանց խնդիրների պատճառը միայն եսասիրությունը չէ, այլ ավելի խորն արմատներ ունի: Օրինակ` տղամարդու ուղեղը պարզապես ունակ չէ կանացի էմոցիաները հասկանալ այնպես, ինչպես տղամարդկայինը, գրում է “The Daily Mail”-ը:
Նման եզրակացության են եկել գերմանացի գիտնականները, որոնք հետեւյալ փորձն են անցկացրել: 22 երիտասարդների ցուցադրել են 36 նկար, որոնց վրա միայն աչքեր են եղել` մի կեսը` կանացի, մյուս կեսը` տղամարդկանց: Ընդ որում, նրանք չեն իմացել` որտեղ ում աչքերն են: Այնուհետեւ նրանց առաջարկել են յուրաքանչյուր աչքերի զույգին դրանց վիճակն արատահայտող որեւէ նկարագրություն տալ` “սարսափ, անվստահություն” եւ այլն: Պարզվել է, որ տղամարդիկ կրկնակի անգամ ավելի լավ են հասկացել էմոցիաները, որոնք արտահայտել են այլ տղամարդկանց աչքերը, մինչդեռ կանացի էմոցիաները նրանց փակուղու առջեւ են կանգնեցրել: