Սմարթֆոնն արդեն կարելի է կառավարել աչքերով /վիդեո/
Դանիական “The Eye Tribe” ընկերությունը տեխնոլոգիա է մշակել, որը թույլ է տալիս սմարթֆոնը կառավարել աչքերի օգնությամբ: “Android” մշակողները այն կարող են ստանալ 2013-ի հունիսին:
Օգտատերն աչքերի միջոցով կարող է թերթել էջեր, սեղմել հղումները, խաղեր խաղալ եւ նման այլ գործողություններ կատարել հեռախոսով կամ պլանշետով: Տեխնոլոգիան նախատեսում է լուսարձակի օգտագործում, որը օգտատիրոջ աչքին ինֆրակարմիր լույս է պռոյեկտում: Այնուհետեւ ճառագայթի արտացոլումը կարդում է սմարթֆոնի տեսախցիկը: Հեղինակների խոսքով` ճշգրտությունն ապահովում է նրա հաշվին, որ համակարգը “կանխագուշակում” է` ուր եւ ինչ արագությամբ կտեղափոխվի օգտատիրոջ հայացքը:
“The Eye Tribe” ընկերությունը հիմնադրել են 2011-ին Կոպենհագենի ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ուսանողների կողմից: