Կառավարությունը պարապ է մնացել. Հայկական ժամանակ
Ըստ թերթի երեկ ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում հույժ պատմական մի որոշում է կայացրել որը անկասկած առանցքային նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար: Հետագայում սերունդները այս օրը, անկասկած տոնական կհամարեն:
Կառավարությունը ՀՀ պետեկամուտների կոմիտեի առաջարկով փոփոխություններ է կատարել ՀՀ մաքսային ծառայության տարբերանշանի վրա: Մասնավորապես տարբերանշանի բարակ եզրագծի եռագույնը փոխարինվել է նույնքան բարակ դեղին գծով, իսկ կարմիր ֆոնը փոխարինվել է սեւով:
“Իհարկե կառավարությունն իր այս պատմական որոշումը հիմնավորել է շատ համեստորեն, իբր դրա նպատակը տարբերանշանին “միջագգայնորեն առավել ընդունելի ձեւ” տալն է, բայց մենք էլ հո հասկանում ենք, որ սրա արդյունքում կոռուպցիան մաքսային մարմիններում արմատախիլ կլինի, օլիգարխները այլեւս իրենց ապրանքը ամբողջությամբ կմաքսազերծեն, աղքատությունը կվերանա, տնտեսությունն էլ երկնիշ կաճի”,-գրում է թերթը: