29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրար կերեք` կշտացեք. Իրատես de facto

Երեւանի ավագանու ընտրություններն ուրույն թեստ են մասնակից բոլոր ուժերի համար` վերից վար: Ոչ միմյանց նկատմամբ փոխկապակցություններում: Այլ սեփական` “ներսային” տիրույթներում: Բոլոր կուսակցություններում էլ տեղի է ունենում “ինվենտարիզացիա”` վա-բանկ վերջնարդյունքով: Այսպես.

ա) Իշխողների մոտ. արդեն ասել ենք` թեւա-թիմային մեծ “բոյ” է, եւ որքան էլ ՀՀԿ-ում փորձում են քողարկել կուլիսներում ընթացող դաժան ձեռնամարտը, տրանսֆորմացիոն “անանկ” գործընթացներ են ընթանում, որ էլ դու` սուս. ինչպես, ասենք, ոստիկանությունում` բիզնեսի հետ սերտաճածների եւ չաճածների, հների ու նորերի միջեւ: Առաջինները` ի խորոց սրտի սպասում, անում են ամեն ինչ, որ երկրորդները տապալվեն, երկրորդներն էլ գիտեն, որ “վոժդի” համակրանքն ու աջակցությունն իրենց կողմն են, դարդ չեն անում ոչ մի բանի մասին:

բ) Էլ ավելի ծանր վիճակ է ԲՀԿ-ում: Թվում է` դե ԲՀԿ-ն է, էլի. ոչ դարդ ունի, ոչ միտք: Երբեք: Այնտեղ նժարի վրա է հայտնվել արմատական հայտնի թեւը, որը սպասարկում է նույնքան հայտնի, չերերացող խաղացողին, եւ եթե հաղթեց, ապա իր պարտադրանքներն է դնելու Ծառուկյանի առաջ: Ասել է` Ծառուկյանը մարգինանալու է մի ուրիշ կերպ: Չնայած` էլ ո՞ւր:

Ասել ենք` այդ միայն առաջին հայացքից է, որ Ծառուկյանն իր դասերը լավ չի սովորում, դպրոց չի հաճախում` մանավանդ վերջին դասերին: Նա այնքան միլիմետրիկ գրագիտությամբ է կառուցաբանել յուր համամասնական ցուցակը, որ ի խորոց սրտի կասկածում ես` ինքն իսկապե՞ս Սերժ Սարգսյանի հետ չի խաղում:

Ցուցակի առաջին համարը ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի հետ. լավ` ձեւակերպենք այսպես` բովանդակությամբ քոչարյանական, ձեւով ԲՀԿ-ական Օսկանյանը չի դառնալու քաղաքապետ, ուստի ո՛չ էլ ջիգյարով կարող է պայքարել դրա համար. էն օրը նրա ձեռքի շարժումներն այդ էին ապացուցում. նա խոսում էր ձեռքերով, եւ ոչ թե մտքով ու բառերով, իսկ դա նշանակում է` լավ օրի չէ մեր Մինասիչը: Երկրորդ համարն ընդհանրապես այլ կուսակցական է, ձեւով ԲՀԿ ֆրակցիայից. իրեն այնքան չեն վստահում ԲՀԿ-ում, որ “վառոդով” լի տակառներ են գլորում վրան` ինաուգուրացիային մասնակցելու համար:

Ոչ ավել, ոչ պակաս` ԲՀԿ-ական կայքում: Երրորդ համարն էլ հո պարզ է. էլի ինաուգուրացիայի գնացած, ըստ չար լեզուների` կաշառքի գործով աշխատանքից ազատված, մի որդին սոցապ նախարարության առանցքային պաշտոնյա, մյուս որդին` “զենքի գործով” անցնող:
Հա՛, մոռացանք, Օսկանյանի “լվացքի” գործն էլ… դե եկ, վարդապետ, ու մի խենթանա: Դե հիմա, վարդապետներ, գնացեք ու այդքանով ու “այդպիսով” ոչ միայն հաղթեք Երեւանում, այլեւ Կոլյայիչին մղեք լուսանցք: Ինչպես կասեր մեծ կոմբինատորը.
-Իշտահներիդ քացախ:

գ) “Քացախաթթվություն” է տիրում նաեւ ՀԱԿ ¥«Կ»-ով եւ` “բեզ”) տիրույթում: Շատ հետաքրքիր է` մինչ Տեր-Պետրոսյանը պոկում վարժություն է իրականացնում իրենից մի քանի անգամ ծանր Ծառուկյանի նկատմամբ, “գրկելով”-տեղափոխելով նրան, “ծանրաձողը” նրա առջեւից նախկին դաշնակիցները տանում, իրենք են բարձրացնում, թե` մերն է ՀԱԿ-ը, դու կապ չունես: Դե մինչեւ “ռազբիրատ” կանեն` ով ում ինչն է, ավագանու ընտրությունները կավարտվեն, ՀԱԿ-ն էլ “բորդյուրին” կմնա։ Նկատի ունենք քաղաքաշինական նորմերը. ուրիշ ոչինչ:

դ) “Ժառանգության” գործն ամենադժվարներից է. նա ՀՀԿ-ին պետք է ապացուցի` “ո՞վ չունի, կորցրել է”. ասել է` ունի երեսունյոթ տոկոս: ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին էլ, թե` ինքն է ամենաընդդիմադիրը, ու ժողովուրդն իր քուղերն է սիրում կապել: Ինչը հասկանալիորեն ֆանտաստիկայի ժանրից է:

ե) ՀՅԴ: Ասե՞մ, թե՞ խնայեմ Աղվան Վարդանյանին: 
Խնայե՛մ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ