10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Բնապահպանության նախարարությունը գերեզմանո՞ց. Ժողովուրդ

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արծրուն Պեպանյանը ինքնակամ հեռացել է իր պաշտոնից: Այս մասինայսօրվա համարում գրում է “Ժողովուրդ” օրաթերթը, հղում անելով Facebook սոցիալական ցանցում պեպանյանի թողած հետեւյալ գրառմանը. “Վերջապես հեռացա այդ գերեզմանոցից”:

 

Թերթի հետ զրույցում մեկնաբանելով իր գրառումը Պեպանյանն ասել է. “Դե որովհետեւ այնտեղ նախարարություն իրականում գոյություն չունի, էնտեղ գերեզմանոց է, բայց ի տարբերություն դրա՝ հարգանքի ոչ արժանի: Ես շատ վաղուց էի փորձում դուրս գալ աշխատանքից: Անընդհատ կարծելով թե նախարարությունում կադրային փոփոխություն կլինի, սակայն նախարարը կործանել է նախարարությունը”,-ասել է Պեպանյանը:

 

Արծրուն Պեպանյանը որոշել է հետագայում բացել հիմնադրամ, եւ քաղաքագետների գործունեության կենտրոն եւ զբաղվել իր սիրած գործով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ