22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Տղու ՛՛գլխին սարքում են՛՛ /վիդեո/

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեղադրանքով ձերբակալված Արայիկ Պետրոսյանի փաստաբան` Գիվի Հովհաննիսյանը վերաքննիչ դատարան էր դիմել իր պաշտպանյալի խափանման միջոցը կալանքից  փոխելու հայցով: Այսօր Պռոշյան համայնքի բնակիչները բազմամարդ հավաք և բողոքի ցույց են անցկացրել Պռոշյանի գյուղապետարանի դիմաց: Գյուղացիները վստահ են, որ “ խեղճ տղու գլխին սարքում են, իրական մարդասպանին թողած տուն քանդելու” սկզբունքն է գործադրվել:

Շուրջ 1 ժամ տևած դռնփակ նիստի արդյունքում որոշվեց խափանման միջոցը` կալանքը չփոխել:

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ հաջորդ քայլը վճռաբեկ դատարանն է լինելու.” Արդարությունը պետք է հաղթի, կդիմեմ մինչև Եվրոդատարան”,- ասաց:

Մանրամասները դիտեք Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ