17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավելի մեծ հրեշի են բերում. Զուրաբյանը Երևանի նոր ոստիկանապետին

”Ոստիկանությունն ինչպես կար, շարունակում է մնալ բութ գործիք Սերժ Սարգսյանի ձեռքին, թե ներսում ինչ փոփոխություններ կկատարվեն, ում կհանեն, էական չէ”,-այսօր հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը` խոսելով Երևանի ոստիականապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության մասին:

Ներսիկ Նազարյանը հրեշտակ չէ, բայց նրան հանելով՝ բերում են մի ավելի մեծ հրեշի, որը եվրոպական դատարանով ապացուցված դահիճ է: Իրենց ներքին խնդիրներն են լուծում: Հիմա սրա անունն ի՞նչ դնես: Հակասություններ կան, լուծում են ինչ-որ կերպ: Բայց ռեժիմի ու ոստիկանության էությունը չի փոխվում”,-նշեց նա:

Հիշեցնենք, ապրիլի 15-ին Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը ազատվել էր աշխատանքից: Նրան այդ պաշտոնում փոխարինեց Աշոտ Կարապետյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ