16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Հանկարծ պիռատները կմնան անգործ”` իրենց նման “թռփոշ” չեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բողոքի ցույցով այսօր կառավարության դիմաց հավաքված ձայնասկավառակների արտադրությամբ զբաղվող ընկերությունների պահանջը համարեց անհեթեթ, իսկ նրանց պարզաբանումները՝ հերյուրանք:

“Կարգը հստակեցման կարիք ունի, և մենք այդ հստակեցումը կանենք: Ինչ արվում է այսօր, արվում է միայն օրենքի շրջանակներում”,-տեղեկացրեց Արմեն Ազիզյանը:

“Եկեք հասկանանք, թե ինչ բան է պիրատությունը: Պիրատությունը գողության պես մի բան է: Այս մարդիկ ուզում են առանց համապատասխան ներկայացուցչի հետ պայմանագիր կնքելու արտադրանք տալ”,-նշեց Արմեն Ազիզյանը` հավելելով, որ գուցե օրենքը բավականին խիստ է, սակայն պիրատությունը կանխելու այլ տարբերակ չկա:

“Մենաշնորհ չի կարող լինել, ընդհանրապես, սուտ խոսքերին մի հավատացեք, ես բացառում եմ դա և պատասխանատու եմ իմ ասած խոսքերի համար”,-մեղադրանքներին հակադարձեց Արմեն Ազիզյանը:

Ի դեպ, Արմեն Ազիզյանը իր խոսքն ուղղեց նաև լրագրողներին. “Դուք չեք մտածում երգիչ երգչուհիների իրավունքների մասին: Մտածում եք հանկարծ պիռատները անգործ չմնան”:

Հ.Գ. Բավական ուշագրավ ձեւակերպում է պետական պաշտոնյայի համար: Հատուկ Արմեն Ազիզյանի համար նշենք, որ եթե անգամ այդ մարդիկ “պիռատներ” են, նրանք Հայաստանի քաղաքացիներ են, որոնք որոշների նման հասարակության հաշվին չեն “թռփոշանում”, այլ հացի փող վաստակելու, երեխա պահելու խնդիր ունեն:

Հատուկ Արմեն Ազիզյանի համար, ով երգիչ-երգչուհիների շահերին է հղում կատարում, նշենք, որ ձայնասկավառակ արտադրող “Ռեկո ռեկորդս” ընկերությունը հայտարարել է, որ երգչուհի Շուշան Պետրոսյանի եւ Արման Հովհաննիսյանի հետ իրենց պայմանագիրը վերոնշյալ առանց որեւէ տրամաբանական պատճառաբանության մերժվել է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ