Ո՞ւմ ի նկատի ունի Զուրաբյանը` իրենց “ընդդիմադիր հորջորջող” ասելով

՛՛Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ շանս են փոխելու իրավիճակը երկրում, ընդդիմության հաղթանակը կլուծի վեց խնդիր՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ընտրվելու դեպքում, ըստ ՀԱԿԿ փոխնախագահի` ընդդիմությունը կլուծի հետեւյալ խնդիրները՝ կթուլացնի ռեժիմի հնարավորությունները` վերահսկելու քաղաքական գործընթացները, կեղծելու ընտրությունները, ահաբեկելու քաղաքացիներին: “Նրանց դիրքերը կթուլանան, իշխանությունը քաղաքացուն կվերադարձվի, պետական կառավարման համակարգում կստեղծվի հակակշիռների համակարգ, որից էապես կօգտվի ժողովուրդը, էապես կնազվի կոռուպցիան, քաղաքական պայքարը կտեղափոխվի ավելի քաղաքակիրթ մրցակցության դաշտ, ստեղծված նոր համակարգում շատ ավելի ազատ կշնչի քաղաքացին, բիզնեսը”:
Զուրաբյանը նշեց, որ իրենք պատրաստ են շատ ագրեսիվ ընտրարշավի՝ երթեր ու ապրիլի 30-ին հանրահավաք անցկավնելով Ազատության հրապարակում: Զուրաբյանը կրկնեց Լևոն Տեր-Պետրոսյանին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին “համակարգի խամաճիկ” անվանեց:
՛՛Տարոն Մարգարյանի ղեկավարած քաղաքապետարանը մի քանի օիլգարխի ղեկավարած հիմնարկ է՛՛,-ասաց ՝ հավելելով, որ գործ ունեն արաբական շեյխերի հետ: Շեշտեց, որ այս պայքարում իրենց քննադատության միակ թիրախը լինելու է իշխանությունը, այս նպատակից չեն շեղվելու:
՛՛Բայց արդեն փորձեր են արվում տարբեր ուժերի կողմից, որ ընդդիմադիր ուժերը փորձեն իրար քննադատել, ինչն իշխանությունների երազանքն է, բայց մենք այդ խաղի մեջ չենք ներքաշվելու, անպատասխան ենք թողնելու որևէ քննադատություն, որ արվում է իրենց ընդդիմադիր հորջորջող ուժերի կողմից: Նրանք անում են այն, ինչն առաջին հերթին ձեռք է տալիս գործող իշխանությանը՛՛:
Henaran.am-ի հարցին, թե ում ի նկատի ունի պատգամավորը, պատասխամեց. ՛՛ Եթե ես ասեմ, ես կներքաշվեմմ քննադատության դաշտ, մեր կռիվը իշխանության հետ է՛՛:
Նա նաև նշեց, որ իրենք մանդատներ ստանալու դեպքում նախորդ անգամվա նման վայր չեն դնի դրանք: