ԲՀԿ-ն փնտրտուքի մեջ է /վիդեո/
“Մեր իրականության հիմնական պրոբլեմը իշխանության դեմ ոչ ադեկտվատ ընդդիմության բացակայությունն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը` դիտարկելով տնտեսական և քաղաքական սեկտորների սերտաճման խնդիրը:
ԱԺ նախկին նախագահը, ով ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, խոսեց Աժ պատգամավորներ ընտրված օլիգարխների մասին. ”Նրանք “Հանրապետական” կուսակցության ցուցակով չեն անցել: Մեծամասնական համակարգով ԱԺ-ում հայտնվել են մարդիկ, որոնք հանրությանը հայտնի են որպես գործարարներ: Օրինակ` Գագիկ Ծառուկյանը մեր իրականությանը հայտնի է որպես շատ մեծահարուստ գործարար”:
Հարությունյանի համոզմամբ` ԲՀԿ-ը չի կարող իրեն հռչակել ընդդիմադիր, քանի որ այս կուսակցությունը երբեք չի խոսում տնտեսական և քաղաքական իշխանությունների սետաճման մասին.
“Բարգավաճ Հայաստանը” շատ խոսում է քաղաքական մենաշնորհի մասին, բայց դա մեր իրականության հիմնական պրոբլեմը չէ”,-պարզաբանեց նախկին վարչապետը` միաժամանակ շեշտելով, որ ԲՀԿ-ը ըստ էության քաղաքական կյանքում իր տեղը գտնելու փնտրտուքի մեջ է:
Խոսրով Հարությունյանի հետ զրույցի մանրամասները դիտեք Henaran.am-ի տեսանյութում: