Ռուսաստանի հայերի միությունը սատարում է Տարոն Մարգարյանին

Հարգելի Տարոն Մարգարյան,
“Ռուսաստանի հայերի միության” եւ անձամբ իմ անունից ողջունում եմ Ձեզ` որպես Հայաստանի մայրաքաղաք Երեւանի նվիրյալ առաջնորդի: Ողջ հայության մայրաքաղաքի`Երեւանի խնդիրները հետաքրքրում են ոչ միայն մայրաքաղաքի բնակիչներին, այլեւ նրա սահմաններից դուրս ապրող բոլոր հայերին: Այդ պատճառով է, որ մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունները կարեւոր դեր են խաղալու ոչ միայն երեւանցիների, այլեւ միլլիոնավոր հայերի հասարակա-քաղաքական կյանքում:
Մենք քաջատեղյակ ենք Երեւանի քաղաքապետի պաշտոնում Ձեր ակտիվ եւ արդյունավետ գործունեության մասին: Նկատելիորեն բարելավվել է քաղաքի արտաքին տեսքը, կատարելագործվում են ենթակառուցվածքները, բարեկարգվում փողոցները,այգիներն ու այլ հասարակական վայրերը:
Մենք ընգծում ենք այն փաստը, որ Դուք` որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու, մեծ ուշադրություն եք դարձնում Հանրապետական կուսակցության ուղենշած առաջնային խնդիրներին, մասնավորապես բնակչության բարեկեցության մակարդակի բարելավման ուղղությամբ:
Ձեր ղեկավարությամբ Երեւանում ձեւավորվում է առավել գրավիչ ներդրումային միջավայր: Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներից շատերը նախաձեռնական գործունեությունը հենց Երեւանում են ծավալում:
Համոզված եմ, որ Ձեր վերընտրվելը որպես Երեւանի քաղաքապետ նոր շունչ կհաղորդի Երեւանում ժամանակաից եւ կայուն բիզնես-միջավայրի ձեւավորմանը:
Ռուսաստանի հայերի միությունը իր աջակցությունն է հայտնում Հանրապետական կուսակցությանը եւ անձամբ Ձեզ: Վստահ ենք, որ Դուք եւ Երեւանի քաղաքապետարանի Ձեր կառավարչական թիմը կշարունակեք նախաձեռնած լայնածավալ բարեփոխումները քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում:
Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Տարոն Անդրանիկի, եւ Ձեր թիմի բոլոր անդամներին նորանոր հաջողություններ Ձեր ազնվաբարո գործունեության մեջ եւ հաջողություն եմ մաղթում նախընտրական պայքարում:
Հարգանքներով` Ա.Ա. Աբրահամյան`
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան