09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալկոհոլի խնդիր չէ, տարիքի հետ է կապված

Ընդդիմության լիդերը առանձնահատուկ հոգեբանություն ունի, ինչը պահանջում է յուրահատուկ անձնային հատկություններ: Ընդդիմության լիդերը պիտի կարողանա կոնսոլիադացնել, խնդիրները նկատել, հավաքել մարդկանց, այլ ուժերին միավորել: Henaran.am-ի հետ զրույցում ՝ վերլուծելով՝ ինչպիսին պետք է լինի ընդդիմության լիդերը, ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Հոգեբանը նշեց, որ մեր ընդդիմադիր լիդերները կարողանում են մարդկանց միավորել իրենց շուրջ, սակայն չեն կարողանում համախմբել ընդդիմադիր դաշտը, միավորվել այլ կուսակցությունների հետ: ”Պետք է ղեկավարվես այս սկզբունքով` իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է, իսկ մերոնք այդպես չեն մտածում”,-ասաց նա:

Իսկ ինչպես կարող է ալկոհոլը ազդել լիդեների այսրոպեական վարքի վրա պատասխանատու պահերին. ”Տղամարդկանց մեջ հանդիպող երևույթ  է, որ օգտագործում են փոքր դոզաներով,՛՛ для мужества՛՛, ռիսկով խոսելու համար: Հատկապես հիշում եմ Վանո Սիրադեղյանի մասին էին ասում, որ մինչև մի շիշ չէր խմում, ելույթ չէր ունենում”,-նկատեց հոգեբանը: 

Խմիչքը ավելի հուզական է դարձնում մարդուն: Ոմանք, հոգեբանի խոսքով՝ հրապարակային ելույթից վախենում են, տագնապ ունեն, հնարավոր է, որ մի հիսուն գրամ խմեն: Սակայն նույնիսկ փոքր քանակի ալկոհոլը խոսքն ու միքտը փչացնում է: Բայց խմիչքը չի կարող ազդել լիդերի տրամաբանության ու նատուրայի վրա, գործողությունների վրա հնարավոր է ազդի. ”Հնարավոր է, այդպես կոպիտ ու վուլգար ձևով չաներ այն քայլերը, որոնք անում է, երբ խմիչք է օգտագործում”: 

Հայ քաղաքական լիդերներն ընդհանուր առմամբ աչքի չեն ընկնում ալկոհոլի հանդեպ ՛՛սիրով՛՛:  Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդհանրապես խմիչք չի օգտագորրծում, նույնիսկ Շուշիի գրավման օրը նա մի բաժակ չի խմել: Սակայն նրա վերջին ելույթը կարելի է որակել ոչ ադեկտվատ: 

”Կարելի էր համարել հարբած մարդու խոսք, ոչ ադեկվատություն կար, բայց դա տարիքի հետ է կապված, մեղադրանքներ էին հնչում, ինչ-որ համեմատություններ էր անում: Ընդհանրապես նրա վերջին ելույթները կոպիտ ու կոշտ են, վիրավորական, բայց տարիքի հետ է կապված”:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ