23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանցին կորցրեց 10 հազար մանաթը` չկտրված ականջի պատճառով

Ադրբեջանական “Ժամանակակից Մուսաֆաթ” իշխանական կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիեւը պատմել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի վրա չկայացած հարձակման մասին, տեղեկացնում է “SalamNews”-ը: Հաջիեւը խոստացել էր 10 հազար մանաթով պարգեւատրել նրան, ով կկտրեր գրողի ականջը` որպես պատիժ նրա` մեծ աղմուկ բարձրացրած գքրի համար: Խոսքը 2012-ի ավարտին  հրապարակված “Քարե երազներ” գրքի մասին է, որում Այլիսլին պատմում է Բաքվում հայկական ջարդերի մասին: 

Քաղխորհրդի նիստում ելույթ ունենալիս Հաջիեւը պատմել է, որ ինքը երիտասարդների խումբ է վարձել (ավելի վաղ նա ասել էր, որ հանձնարարություն է տվել կուսակցության երիտասարդական թեւի անդամներին), որոնց տվել է նշված գումարը եւ ասել, որ սպասեն Այլիսլիի տան մոտ այնքան ժամանակ, մինչեւ որ նա հայտնվի, եւ կտրեն նրա ականջը: Մի քանի օր շարունակ գրողը չի հայտնվել, սակայն Հաջիեւն այդպես էլ ետ չի ստացել երիտասարդներին տված գումարը: 

“Այուհետեւ որոշ հարգարժան անձինք ինձ ասացին, որ հրաժարվեմ այդ մտքից, եւ ես ստիպված  էր հրաժարվել”,-խոստովանել է Հաջիեւը: Բացի այդ, նրան նաեւ Ներքին գործերի նախարարություն են կանչել եւ զգուշացրել  պատասխանատվության ենթարկվելու հավանականության մասին: 

“ժամանակակից Մուսաֆաթի” առաջնորդը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը ադրբեջանի նախագահական ընտրություններում, որոնք կկայանան 2013-ի աշնանը: Նրա թեկնածությանն արդեն հավանություն է տվել կուսակցության քաղխորհուրդը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ