Ինչու են ”զզվում Աշոտյանից”. Հրապարակ
”Ֆեյսբուք” սոցիալական ցանցում մոտ մեկ շաբաթ առաջ ստեղծված` “Ավելի լավ Եեւան առանց Տարոն Մարգարյանի” էջը հավանողների թիվն աննախադեպ աճ է գրանցել: Նախօրեին այս էջը հավանել էր մոտ 1050 մարդ, իսկ երեկ երեկոյան նրանց թիվն անցել էր 3 հազարից:
Ապրիլի 8-ին ստեղծված այս էջում ոչ միայն ՀՀԿ քաղաքապետի թեկնածու ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ բավականին կոպիտ եւ վիրավորական նյութեր ու կոլաժներ են տեղադրված, այլեւ հայհոյախառն քննարկումներ են ընթանում:
ՀՀԿ-ական շրջանակներն այս էջը, ինչպես նաեւ վերջերս Ֆեյսբուքում ստեղծված “Ես զզվում եմ Արմեն ԱՇտոյանից” անվանումով էջը համարում են “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ակտիվիստների ձեռքի գործը: