30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Աղդամը տանք ու անկախություն լինի. Հայկական Ժամանակ

«Կարելի է ԼՂՀ անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել ԼՂՀ անկախության դիմաց»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Հնարավոր է ինչ-որ տարածքներ զիջվեն անկախության դիմաց, բայց անվտանգության սահմանները պահպանելով»,- ասաց նա: Մեր հարցին չե՞ք վախենում ժողովրդի ընդդիմացումից նման հայտարարությունների հետ կապված, Ալեքսանյանը նկատեց.

«Ես այն մտքին չեմ, որ ժողովուրդն առաջ­նորդվում Է լոկ ռոմանտիկ պատկերացումներով, գիտեմ նաեւ էն մարդկանց, որ կամուֆլյաժները հագնում են, գնում սահման: Հիմա ոնց որ թե մոդա է, որ գնանք Բաքուն գրավենք, բայց այդ հարցում պետք է օբյեկտիվ լինել ամենամեծ ռոմանտիկները հայրենասերներն են եղել, բայց նրանք տանուլ են տվել»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը մի՞թե չեք համոզվել ապրիլյան դեպքերից ՀՀԿ-ն փորձի ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին, դա կլինի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի քաղաքական վախճանը, Լեռնիկ Ալեք­սանյանը հակադարձեց, որ եթե տարածքներ հանձնելու մասին է խոսում, դա դեռ չի նշանակում, որ հայրենասեր չէ. «ժողովուրդը շատ բազմաշերտ է, մեր գենի մեջ նստած է, որ թուրքը մեր թշնա­մին է, ամենամեծ չուզողը ես եմ, որ տարածք հանձնվի, բայց եթե օրինակ Աղդամը տանք, ու անկախություն լինի, ի՞նչ է եղել որ, տանք»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Շուշիի ազատագրումից հետո երկրորդ կարեւոր օպերացիան Աղդամի ազատագրումն էր, որին մասնակցել են ԼՂՀ ինքնապաշտպանական բոլոր ուժերը, Աղդամի ազատագրումը սկսվել է 1993 թվականի ամռանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ