30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պետք է խոսել ժողովրդի հետ. Իրատես

Ղարաբաղյան հիմնախնդիրը բավականին հե­տաքրքիր փուլ է թևակոխել: Ակնառու է` Ռուսաս­տանի շունչը կտրվում է անհամբերությունից, վեր­ջինս կիրառում է բոլոր գործիքները, որպեսզի կա­րողանա այս փուլում իր խաղաղապահներին տեղակայել շփման գծում, եթե ոչ, կորցնում է տարա­ծաշրջանը:

Ռուսաստանը դա կարող է անել բացառապես Հայաստանի հաշվին: Միշտ է այդպես եղել: Այնպես որ, ոչ նեղանալ, ոչ զարմանալ, էլ առավել` սպասումներ ունենալ վերջինից ամենևին պետք չէ: Քաղաքականությունը դաժան արվեստ է: Ռու­սաստանի նկատմամբ նույնպես անչափ դաժան են վարվում իրենից հզորները, ուստի Ռուսաստա­նը ոչ միայն փորձում է ինքնավերափոխվել առա­ջին քրիստոնյա ազգի հաշվին, այլև քաղաքական իր շահերը «կերտել» տարածաշրջանում:

Ընդ որում, պետք է նաև հասկանալ, որ Ռուսաստանի բոլոր քայլերը զենքի նոր պայմանագիր Ադրբեջանի հետ. ռևերանսների աննախադեպ մակար­դակ Ալիևի հետ, Իրանն իրենով անելու անդուլ-անխոնջ քայլերի շարք, Թուրքիայի իրեն հասց­րած ապտակի շատ արագ մոռացում, ծառայում են մեկ նպատակի` դուրս չթռչել տարածաշրջանից, որտեղ ավանդաբար ինքն է եղել մոդերատորը:

Ի դեպ, չմոռանանք, փորձագիտական շրջա­նակներում տեսակետ է շրջում, որ եթե Ռուսաստանը չկարողանա հայկական կողմին պարտադրել «լավրովյան պլանը», ուր արձանագրված է զուտ Ղարաբաղի միջանկյալ կագավիճակի նոր­մը, ապա չի երկնչի ևս մեկ բլիցկրիգի «հրել» Ադրբեջանին, այն է ևս մի ութ հարյուր հեկտար հող գրավելուն: Հետո` էլի մեկ ութ հարյուր հեկտար, եւ այդպես շարունակ:

Հասկանալի է նաեւ Ռուսաստանը, առանց հանրաքվեի ամրագրման, չի կարող Հայաստա­նից որևէ բան ստանալ: Եթե չասենք` ավելին: Հաս­կանալի է, Հայաստանի գլխին կախված են և Հոկ­տեմբերի 27-ի ուրվականը, նոր պատերազմը, ներքաղաքական Մարտի մեկի առավել դաժան ուրվագիծը… Այս ամենը մենք տեսել եք: Սակայն, միևնույն է, առանց հանրաքվեի Ռուսաստանը ոչնչի չի հասնի, որքան էլ Ադրբեջանը ղարաբաղյան սահմանին զինավարժությունների «թույն» ցու­ցանք կազմակերպի:

Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը, պետք է նախ ապավինի իր Աստծուն, ապա իր բանակին: Պետք է պարզ, հասկանալի խոսել ժողովրդի հետ, բացատրել իրավիճակըգեներացնելով հայոց ամենաակտիվ գենը` վտանգի ժամանակ ինքնու­թյան տեսակը բազմանում է:

Չնայած տեսանելի են նաև այն ուժերը, որոնք անհամբեր են Ռուսաստանի չափ, որպեսզի Հայաստանում ու Ղարաբաղում լինի… վատ. որքան` վատ, իրենց համար այդքան լավ:

Բանակից, մարտնչող զինվորից, վտանգի առջև ծառս լինողի կերտվածքից զատ, մենք ու­նենք ևս մեկ բնական դաշնակից: ՉԷ, խոսքն այն մասին չէ, որ Իրանը երբեք թույլ չի տա իր սահմանին կանգնի ռուս «խաղաղապահը»: Հարցը նաև այն չէ, որ Արևմուտքը, այդ թվում Թուրքիան, նույնպես դա թույլ չեն տա, հարցը դրանով չի լուծվի, իսկ ՆԱՏՕ-ի առաջխաղացման, Ռուսաս­տանի շուրջ օղակի սեղմման և տարածաշրջա­նում սպասվելիք մնացյալ գործընթացներում Ռու­սաստանը կկորցնի հարմար պահը և կվրիպի իր նպատակից:

Մեր բնական դաշնակիցն է ժամանակը. Հա­յաստանը խաղալու է և խաղում է ժամանակի վրա: Մեր մյուս բնական դաշնակիցը կարող է լինել, գե­ղարվեստորեն ասած, «աստղերի դասավորությու­նը», որը, ի դեպ, ցայս օգնել է Հայաստանին: Այսպիսով, Ռուսաստանն այս պահին Հայաս­տանն անկյուն քշելու երկու լուրջ «ջոկեր» ունի խորհրդարանական ընտրություններ Հայաստա­նում, սահմանադրական փոփոխություններ` Ղարաբաղում:

Իսկապես պարարտ «հող» նրա համար մանիպուլյացնելու երկու խնդիրներն էլ` ի շահ իրեն: Պետք է անչափ գգոն-ուշադիր ու քրիստոնյա լինել: Ուրիշ ոչինչ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ