09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ոստիկանապետը` Տարոն Մարգարյանին, քաղաքապետը`ոստիկանությանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոստիկանության օրվա կապակցությամբ մասնակցել է ՀՀ ոստիկանությունում անցկացված հանդիսավոր միջոցառմանը:

Երեւան քաղաքի զարգացման, ՀՀ ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության պատվոգրով:

ՀՀ ոստիկանության 95-րդ տարեդարձի կապակցությամբ եւ հասարակական կարգի պաշտպանության ու հասարակական անվտանգության ապահովման գործում ունեցած մեծ ձեռքբերումների համար Երեւանի քաղաքապետի որոշմամբ ՀՀ ոստիկանությունը պարգեւատրել է “Երեւանի զինանշան” հուշամեդալով:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
 եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ