16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը կգնա Ազատության հրապարակ /վիդեո/

ՀԱԿ կուսակցությունը պատրաստ է ակտիվ քարոզարշավ ծավալել: Այսօր ՀԱԿ համամասնական ցուցակի ավագանու թեկնածուները 1-ին համարը ներկայացնող Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի գլխավորությամբ հանդիպում անցկացիրն Երևանի Բրազիլիայի հրապարակում:

Henaran.am-ի հետ զրույցում ՀԱԿ քաղաքապետի թեկնածուն բարձր գնահատեց իր կուսակցության շանսերը, միաժամանակ նշեց,որ առաջիկա օրերին ակտիվ քարոզարշավի շնորհիվ կկարողանան լրացնել այն մի քանի օրերի բացը, որը չի օգտագործվել ըստ նպատակի, քանի որ կուսակցությունը պատրաստվում էր համագումարին:

Վահագն Խաչատրյանը տեղեկացրեց, որ ինքը քաղաքապետ է եղել երկրի համար բավականին պատասխանատու և դժվարին տարիներին, այդ պատճառով էլ իր առջև դրված շատ նպատակներ չի իրագործել.

”Նույն Դալմայի այգին, ոչ ոպես այգեգործական, այլ զբոսավայր պիտի լիներ, նոր մետրոյի կառուցապատման ծրագիր կար, երիտասարդական թաղամաս էի ուզում ստեղծել, որն այդպես էլ չստեղծվեց”:

Վահագն Խաչատրյանը չի հավատում սոցիոլոգիական հարցումներին, որոնք փաստում են,որ Երևանի ավագնու ընտրություններում հաղթելու ավելի մեծ շանսեր ունեն ՛՛Հանրապետականն՛՛ ու ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛: Խաչատրյանը պատրաստ է աշխատել նույնիսկ որպես ավագանի, քանի ՛՛ինքը աշխտանքի մարդ է  և ամբիցիաներ չունի՛՛:

Ի դեպ, քարոզարշավի շրջանակներում ՀԱԿ-ը ապրիլի 30-ին հանրահավաք է նախատեսում Ազատության հրապարակում, որին կմասնակցի նաև ՀԱԿ նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը:

Վահագն Խաչատրյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ