09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆիի վարկանիշն ընկել է. քաղաքագետ

Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը մարում  է, իսկ Հովհաննիսյանի վարկանիշը վերջին հանրահավաքներից հետո ընկել է:

”Այն, ինչ անընդհատ ձգձգվում էր, ապրիլի իննին ավարտվեց: Նույն բաները ժողովուրդը չի կարող չորս անգամ լսել: Այդ իրավիճակից դուրս գալու մարտավարություն չուներ Հովհաննիսյանը, իսկ եթե հստակ ձևակերպված չի ու ժողովրդին ուղիղ մեսիջ չունի, պետք է մարի շարժումը”,- կարծում է Խաթլամաջյանը: 

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը նշեց, որ ապրիլի իննին ավարտվեց հետընտրական բողոքարկման շրջանը, բայց միգուցե Րաֆֆի Հովհաննիսանը կարողանա ճիշտ օգտագործել իր ռեսուրսը: Նա շեշտեց, որ և իշխանության, և մյուս ուժերի կողմից ապրիլի իննի վերաբերյալ շանտար է արվում` հիշեցնելով ”մարտի մեկը”:

Ինչ վերաբերում է ոստիկանապետի աշխատանքին, ապա Սարգսյանն, ի տարբերություն շատերի, այն դրական չի գնահատում: ”Ոստիկանապետի աշխատանքը գլխատելն էր: Ովքեր կարգ էին պաշտպանում, նրանց առևանգում էին”,-նշեց քաղաքագետը:

Շուշան Խաթլամաջյանի համոզմամբ` ոստիկանապետի քայլերը դրական էին, և Վլադիմիր Գասպարյանն ուներ անձնական պատասխանատվության զգացում, ինչը ցույց տվեց:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ