Ներսիկին ՛՛պատժեցին՛՛
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/a32dbb75-6f77-4_1366106300.jpg)
Ըստ Henaran.am-ի ոստիկանական աղբյուրների` Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին աշխատանքից ազատելը կապված էր ապիլի 9-ին` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Երեւանի արդեն նախկին ոստիկանապետը չի ենթարկվել ոստիկանապետ Գասպարյանի հրամանին եւ չի սպասել մինչեւ Գասպարյանը հասնի Բաղրամյան պողոտա: Նազարյանը փորձել է ինքը ղեկավարել “օպերացիան”:
Իսկ ոստիկանության օրվանից մեկ օր առաջ` ապրիլի 15-ին Ներսես Նազարյանի անակնկալ աշխատանքից ազատումը ոստիկանությունում “պատիժ են” որակում: Դրանով Վլադիմիր Գասպարյանը փորձեց ապացուցել, որ ոչ մեկը չի կարող իր հրամանը չկատարել:
Ի դեպ, ոստիկանության մեր աղբյուները նշում են, որ Վլադիմիր Գասպարյանը գոնե առաջիկայում կադրերին “ռեզերվ” ուղարկելու տեսքով անակնկալներ չի մատուցի :