09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ավանն ու Մարսելը կհամագործակցեն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է “Էրեբունի-Երեւան” տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Մարսելի 13-րդ եւ 14-րդ թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանի հետ:  Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` քաղաքապետը բարձր է գնահատել Երեւանի եւ Մարսելի միջեւ հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը եւ ընդգծել իր պատրաստակամությունը այն ավելի ընդլայնելու եւ ամրապնդելու ուղղությամբ:

“Մարսել կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն արդեն իսկ ներկայացվել են մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ առաջարկություններ: Մենք պատրաստ ենք նաեւ քննարկելու կոնկրետ համագործակցության ծրագրեր ինչպես Մարսելի քաղաքապետարանի, այնպես էլ առանձին թաղամասերի հետ”,-նշել է Տարոն Մարգարյանն ու շնորհակալություն հայտնել Գարո Հովսեփյանին սփյուռքում ծավալող իր գործունեության համար:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի համար` Գարո Հովսեփյանը նշել է, որ Էրեբունի-Երեւան տոնը մեծ շուքով նշվում է նաեւ Մարսելի հայ համայքի կողմից` հայ մշակույթի տանը կազմակերպվող մի շարք միջոցառումների շրջանակում:

 

Կարեւորելով ոչ միայն քաղաքների, այլեւ վարչական շրջանների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկկողմանի հետաքրքրությունը մի շարք ոլորտներում համատեղ գործակցության վերաբերյալ` Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի եւ Մարսել քաղաքի 13-րդ եւ 14-րդ թաղամասերի միջեւ ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է խթանել երկկողմ հասարակական  եւ  տնտեսական ոլորտներում  համագործակցության զարգացումը, իրականացնել համայնքների կառավարմանն առնչվող ոլորտների փորձի փոխանակում, ինչպես նաեւ զարգացնել գիտական ու մշակութային կապերն ու քայլեր ձեռնարկել զբոսաշրջության զարգացման եւ շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ:

Շնորհավորելով կողմերին հուշագրի ստորագրման եւ համագործակցության ամրագրման համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Ավան վարչական շրջանի  եւ Մարսելի 13–րդ եւ 14–րդ շրջանների թաղամասերի միջեւ կծավալվի ակտիվ ու արդյունավետ գործակցություն եւ հնարավոր կլինի կյանքի կոչել  համատեղ բազմաթիվ ծրագրեր:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ